![](https://armlur.am/wp-content/uploads/2018/04/135848-1.jpg)
Քիչ առաջ Երեւան-Աբովյան ավտոճանապարհին ոստիկանները բռնություն կիրառելով բերման ենթարկեցին լրագրող Տիրայր Մուրադյանին, ով այդ տարածքում իրականացնում էր իր մասնագիտական աշխատանքը: Դեպքից րոպեներ առաջ Տիրայր Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերով նկարահանում էր Երեւան-Աբովյան ավտոճանապարհին տեղի ունեցող իրադարձությունները: