Մտածված PR ակցիա Սերժ Սարգսյանի կողմից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության երեկվա նիստում Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ հրաժարվում է պետական առանձնատան նկատմամբ սեփականության իրավունքից: «Շատ շնորհակալ եմ այդպիսի որոշման համար, բայց այսօր ես եմ կառավարության ղեկավարը եւ ես եմ նստած նիստը անցկացնողի բազկաթոռին: Սա այլ իրավիճակ է: Ուստի ես որոշում եմ կայացրել հրաժարվել այդ տան նկատմամբ սեփականության իրավունքից հենց առաջին նիստի ժամանակ, որը ես կանցկացնեմ: Այսինքն՝ այսօր, հիմա Հանրապետության երրորդ նախագահի բնակարանային խնդիրը լուծելու պահը չէ: Այդ հարցին կարելի է անդրադառնալ այն ժամանակ, երբ վարչապետի աթոռին նստած կլինի այլ մարդ»,- ասել է Ս. Սարգսյանը:

Մինչդեռ հիշում եք` դեռ ապրիլի 17-ին` ԱԺ-ում իր ընտրության օրը, Սերժ Սարգսյանը, ընդհակառակը, ընդդիմադիր պատգամավորներին հորդորում էր իրեն շնորհավորել` Երեւանում վերջապես սեփական տուն ունենալու համար:

Կառավարության նիստում երեկվա որոշումը պատահական չէր. Ս. Սարգսյանը ցույց է տալիս, թե ընդառաջ է գնում ցուցարարներին, եւ անսալով հասարակական դժգոհություններին` նահանջում է՝ հրաժարվելով հատկացված տան նկատմամբ սեփականության իրավունքից: Միայն թե դրանից հետո իրականությունը չի փոխվելու. Ս. Սարգսյանը շարունակելու է ապրել նույն այդ առանձնատանը, բայց ոչ թե սեփականության իրավունքով, այլ որպես վարչապետ, որին պետությունը տրամադրել է համապատասխան կեցավայր: Ասել է, թե սա ընդամենը նուրբ մտածված PR ակցիա էր, ուրիշ ոչինչ:




Լրահոս