Նիկոլ Փաշինյանը նպատակը կամաց-կամաց իրագործվում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, ՔՊ կուսակցության անդամ Նիկոլ Փաշինյանը, նախաձեռնելով թավշյա հեղափոխություն, ի սկզբանե այն պատրաստվել է իրականացնել պետական գերատեսչությունների աշխատանքները խափանելով: Ու սխալված չենք լինի, եթե ասենք, որ այս օրերին նրա նպատակը կամաց-կամաց իրագործվում է: Բանն այն է, որ երեկ Նիկոլ Փաշինյանն ու ցուցարարներն իրենց ակցիան մեկնարկել էին դեռ 08:15-ին եւ շրջափակել կառավարության երրորդ մասնաշենքը: Արդեն աշխատանքային ժամին գալով` այդ շենքում տեղակայված նախարարությունների աշխատակիցներից շատերը դրսում էին մնացել՝ չկարողանալով ճեղքել ոստիկանական պատնեշն ու ներս մտել:

Եվ միայն 10:30-ին, երբ ցուցարարները հեռացան շենքի մոտից, նրանց թողեցին ներս մտնել: Ստացվում է՝ պետական գերատեսչությունների աշխատանքը խափանելու ծրագիրն իրագործվեց:

Ի դեպ, երեկ «Ժողովուրդ» օրաթերթի թղթակիցը նկատել է, որ կառավարության աշխատակիցները երեկ իրենց աշխատավայրը լքել են աշխատանքային օրվա ավարտից առաջ՝ ժամը 17-ից: Մեր տեղեկություններով` նրանց այդպես է հրահանգվել ղեկավարության կողմից, քանի որ այդ ժամին անցկացվելու էր կառավարության առաջին նիստը: Տեղեկացանք, որ երեկ շատերը ձեւական էին աշխատանքի գնացել` նորընտիր վարչապետ Սերժ Սարգսյանին «գոնե հեռվից տեսնելու համար»: Սակայն կառավարության աշխատողները շատ դժգոհ էին, քանի որ վարչապետը հարկ չի համարել շրջել վարչություններով եւ ծանոթանալ իրենց հետ:




Լրահոս