
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 20-ին ընդունել է ԱՄՆ Միչիգան նահանգի Հայ բարեգործական ընդհանուր միության Ալեք եւ Մարի Մանուկյան դպրոցի մի խումբ ուսուցիչների եւ ավարտական դասարանի աշակերտների՝ հաստատության տնօրեն Յովսեփ Թորոսեանի գլխավորությամբ:
Ջերմ եւ անմիջական մթնոլորտում արծարծվել են հայրենիք-սփյուռք կապերին եւ Արցախի կյանքին վերաբերող հարցեր: Նախագահը կարեւորել է սփյուռքի երիտասարդների պարբերական եւ հաճախակի այցելություններն Արցախ, դրանք համարելով համահայկական միասնության ամրապնդման եւ հայ ազգային ինքնության պահպանման առանցքային գործոններից, եւ բարձր գնահատել Ալեք եւ Մարի Մանուկյան դպրոցի երկարամյա հայրենանվեր գործունեությունը: