Հայաստանում ստեղծված իրավիճակում իշխանությունները պարտավոր են նահանջել. Աշոտ Մանուչարյան. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ղարաբաղ» կոմիտեի անդամ, ՆԳ նախկին նախարար Աշոտ Մանուչարյանը «Ժողովուրդ» օրաթերթին տված հարցազրույցում երեկ հայտարարել է, թե Հայաստանում ստեղծված իրավիճակում իշխանությունները պարտավոր են նահանջել: Միաժամանակ նա անդրադարձել է հայաստանայն իրադարձություններին միջազգային հանրության արձագանքներին, երբ հիշում եք՝ ե՛ւ ԱՄՆ-ը, ե՛ւ ՌԴ-ն, ե՛ւ ԵՄ-ն, ե՛ւ միջազգային կառույցները կոչ են արել կողմերին զսպվածություն ցուցաբերել: «Կոնսենսուս գոյություն ունի աշխարհի դեստրուկցիայի դեմ պայքարող ուժերի միջեւ: Դեստրուկցիայի ուժերի գերին է հիմա Ս. Սարգսյանը,- նշել է նա՝ հավելելով,- ռուսաստանյան ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պաշտոնյաներից մեկը նշել է, թե բացառում է, որ Ս. Սարգսյանը ուժ գործադրի: Եթե ռուսերենից թարգմանեմ, մոտավորապես այսպես է ասել. «Ես համոզված եմ, որ խելքը կհերիքի, որ ուժ չգործադրի, իսկ եթե չհերիքեց, մենք իրեն խելքի կբերենք»:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս