Արամ Ա-ն՝ իշխանություն-ընդդիմություն երկխոսության միջնո՞րդ. Դաշնակցությունը առաջարկ է արել. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Անթիլիասի կաթողիկոս Արամ Ա-ին Դաշնակցությունը փորձում է առաջարկել իշխանություն-ընդդիմություն երկխոսության միջնորդ: Եթե այս նախաձեռնությունն իսկապես ստացվի, ապա այն ծանր հարված կլինի ոչ միայն Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի անձնական հեղինակությանը, այլ ընդհանրապես Էջմիածնի Մայր աթոռին: Կստացվի, որ Գարեգին Բ-ն չուներ այդքան հեղինակություն նման միջնորդական առաքելություն իրականացնելու համար: Իսկ եթե Արամ Ա-ի միջնորդությունը ինչ-որ հաջողություն ունենա, ապա դրանով նա կվերածվի համազգային հեղինակության՝ ստվերելով Էջմիածնի Մայր աթոռը ու ընդհանրապես՝ տեղի եկեղեցական դասը:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս