Գերատեսչությունների աշխատողները գործը թողած հետևում են ցույցերին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իմ քայլը» եւ «Մերժիր Սերժին» նախաձեռնությունների երթը կաթվածահար է արել ոչ միայն գերատեսչությունների աշխատանքը, այլ նաեւ ծառայությունների եւ առեւտրի ոլորտը: Բանն այն է, որ պետական գերատեսչությունների գրեթե բոլոր աշխատակիցներն ամբողջ օրը ուղիղ եթերում հետեւում են փողոցում կատարվող իրադարձություններին: Շատերը նույնիսկ ընդմիջման դուրս չեն գալիս՝ շարունակելով հետեւել ծավալվող իրադարձություններին:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում առեւտրի ոլորտի աշխատակիցները նշում էին, թե խանութներ, սուպերմարկետներ գրեթե մարդ չի այցելում, եւ առեւտուր շատ քիչ է լինում: Սակայն միեւնույն ժամանակ բոլորն էլ կողմ են փողոցում ծավալվող պայքարին եւ մեծ հույսերով սպասում են հաղթանակի:




Լրահոս