Ցույցերն ու խցանումները չեն շրջանցում նաեւ իշխանության ներկայացուցիչներին: Բանն այն է, որ փողոցներ շրջափակելու ժամանակ մեծ խցանումներ են առաջանում, իսկ նոր՝ «Դեմ ես Սերժին, սիգնալ տուր» կարգախոսը ոգեւերել է վարորդներին, եւ գրեթե մարդ չի լինում, որ ազդանշան չի տալիս:
Երեկ Աբովյան փողոցում «Ժողովուրդ» օրաթերթը ֆիքսեց, որ խցանումներից չի խուսափել նաեւ ԱԺ ՀՀԿ պատգամավոր Միհրան Պողոսյանը: Նա Աբովյան փողոցով իջնում էր Սերժ Սարգսյանի դեմ ազդանշաններ տվող մեքենաների ուղեկցությամբ, սակայն նա, բնականաբար, խուսափում էր Սերժին դեմ լինելուց, այլ համբերատար դիմանում էր խցանումներին: