Մի շարք բուհերում որոշվել է «որս սկսել» ուսանողների դեմ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է՝ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ անցկացվող հանրահավաքներին մեծ մասնակցություն ունեն նաեւ ուսանողները: Եւ ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները` մի շարք բուհերում որոշվել է նրանց դեմ «որս սկսել»: Մասնավորապես բուհերում օրվա մեջ երեք անգամ ներկա-բացակա են անում, ընդ որում, ոչ միայն ուսանողներին, այլեւ դասախոսներին:

Շատ հաճախ ներկա-բացակա անում են անձամբ ռեկտորները, որպեսզի ավելի արժեւորվի իրենց արածը: Բացի այս` բուհերի ՀՀԿ-ական ուս.խորհուրդներին էլ զգուշացրել են, որ բացակայող ուսանողների ցուցակներ կազմեն եւ ներկայացնեն դեկանատներ ու ռեկտորատներ: Միայն թե, մեր աղբյուրների պնդմամբ, ուսանողների վրա այս ճնշումները որեւէ ազդեցություն չունեն, եւ նրանք շարունակում են մասնակցել բողոքի ցույցերին ու հանրահավաքներին:




Լրահոս