«Պատրաստ եմ քննարկել միայն նրա հեռացման պայմանները»: Այս մասին քիչ առաջ հայտարարեց Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Սերժ Սարգսյանի հայտարարությանը: Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը կոչ էր արել Փաշինյանին նստել քաղաքական երկխոսության և բանակցությունների սեղանի շուրջ: Ըստ Սարգսյանի` դա պետք է անել անհապաղ:
«Եթե ինքը մտահոգություններ, մտավախություններ ունի իր եւ իր ընտանիքի անդամների, թոռների համար, ապա ես երաշխավորում եմ, որ այդպիսի բան տեղի չի ունենա: Ներհայաստանյան թշնամանքի էջը փակված է»,- ասաց Փաշինյանը` բացասական պատասխան տալով լրագրողի այն հարցին, թե հնարավո՞ր է Մարտի 1-ը կրկնվի:
Փաշինյանը ԱԱԾ պետին եւ ՀՀ ոստիկանապետին խորհուրդ տվեց Սարգսյանին զեկուցել երկրում տիրող իրավիճակի բոլոր մանրամասները, քանի որ ըստ Փաշինյանի՝ նա լիարժեք չի տիրապետում իրավիճակին: