ՖՈՏՈ. Ինչու էր Սամվել Ալեքսանյանը հայտնվել ցուցարարների մեջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն 9 օր է, ինչ Երեւանի տարբեր համայնքներում շրջիկ խմբեր իրազեկման երթ են իրականացնում, որից հետո քայլելով միանում են Երեւանի կենտրոնում տեղի ունեցող հանրահավաքին:

ArmLur.am-ի թղթակիցը նկատեց, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում հավաքված քաղաքացիներին էր մոտեցել նաեւ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը: Պատգամավորի մեքենան եւս հայտնվել էր խցանման մեջ: Երբ մոտեցանք նրան՝ հետաքրքրվելու, թե ինչ է անում ցուցարարների մեջ, պատգամավորը պատասխանեց. «Իջա, տենամ` ինչ ա կատարվում»:

Նկատենք, որ պատգամավորը նախ մոտեցավ շտապօգնության մեքենային, ապա սկսեց ցուցարարների հետ կարճատև վիճաբանություն, որից հետո ճանապարհը բացվեց:

Ավելի ուշ ArmLur.am-ը «Աստղիկ» բժշկական կենտրոնից պարզեց, որ շտապօգնության ավտոմեքենայում այդ ժամանակ սրտամկանի ինֆակտ ախտորոշմամբ դիմած քաղաքացի է եղել, որին պետք էր շտապ հոսպիտալացնել:

Նկատենք նաեւ, որ ցուցարարները մշտապես, նկատելով շտապօգնության ավտոմեքենաները, բոլոր համայնքներում ճանապարհ են բացում: Եւ բացառություն չէր նաեւ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանը:




Լրահոս