Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ «Ոսկու աշխարհ» շուկայի աշխատակիցները միացել են «Իմ քայլը» շարժմանը և մասնակցում են Երևանում տեղի ունեցած զանգվածային ցույցերին:
Սակայն այս ակցիան հեշտ չի եղել: Ըստ մեզ հասած տեղեկությունների` նրանց դեռևս անհայտ մարդիկ են մոտեցել և նախազգուշացրել, որ եթե միանան ցուցարարներին, նրանց տաղավարները կփակեն:
Այս սպառնալիքը չի վախեցրել առևտրականներին, և նրանք բոլորը մի մարդու պես փակել են իրենց տարածքները և միացել ցույցին: «Ոսկու աշխարը» այսօր չի գործում:
ArmLur.am-ը կապ հաստատեց «Ոսկու աշխարհ» շուկայի սեփականատեր Վաղարշ Աբրահամյանի հետ` հասկանալու համար` ինչ է կատարվում այնտեղ:
-Պարոն Աբրահամյան, «Ոսկու աշխարհ»-ն այսօր փակ է, ճի՞շտ են տեղեկությունները, որ Ձեր առևտրականները փակել իրենց տաղավարները և միացել բողոքի ակցիային:
-Գիտեք` ես արեն մի քանի օր է` քաղաքում չեմ և քիչ առաջ տեղեկություն ստացա, որ աշխատողների մի մասը տանից ընդհանրապես շուկա չի գնացել, իսկ մյուս մասը` օրվա կեսից թողել-դուրս է եկել: Թե ուր են գնացել, տեղյակ չեմ:
-Նրանց ահաբեկե՞լ են` նման բան չանել: Դուք տեղեկություններ ունե՞ք:
-Ինձ խնդրում եմ նման հարցեր մի տվեք: Ես տեղյակ չեմ: Մարդիկ գնացել են, իրենց կամքով միացել են: Հիմա այնպիսի վիճակ է, որ…
-Իսկ Դուք խրախուսո՞ւմ եք Ձեր աշխատակիցների նախաձեռնությունը:
-Իմ քարն առանց այդ էլ ծանր է. ինձ նման հարցեր մի տվեք….
Զրուցեց Տաթև Հարությունյանը