Երևանի Հարավ արևմտյան թաղամասի Անդրանիկի փողոցում մի խումբ երիտասարդներ արգելափակել էին երթևեկությունը։ Հայկական եռագույնով ավտոմեքենաները կանգնել էին անցումի մոտ և ազդանշաններով ազդարարում էին հավաքվել Հանրապետության հրապարակում։
Բայց կարճ ժամանակ անց թաղային մի քանի խուժաններ հարձակվեցին երիտասարդների վրա՝ ձգտելով բացել փողոցը։
ArmLur.am-ի թղթակիցը ֆիքսել է երիտասարդների վրա հարձակված խուլիգաններին, իսկ տեսանյութում երևում է, թե ինչպես են երիտասարդները արգելափակել երթևեկությունը։