
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը ժամանել է Հանրապետության հրապարակ՝ «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպելու նպատակով: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, ՀՀ նախագահը հրապարակ է ուղևորվել Աբովյան փողոցով՝ քայլելով: «Ես գնում եմ հրապարակ հանդիպելու Նիկոլ Փաշինյանին»,- լրագրողների հետ զրույցում ասաց Արմեն Սարգսյանը:
