Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ փաստաթղթեր է Նիկոլ Փաշինյանը ներկայացնում Արմեն Սարգսյանին. բացառիկ մանրամասներ հանդիպումից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Երևանի Հանրապետության հրապարակ, որտեղ բազմամարդ հանրահավաք են անցկացնում Հայաստանի երրրոդ նախագահ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարող ցուցարարները՝ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ժամանեց երկրի նախագահ Արմեն Սարգսյանը:

Սարգսյանը մարդկանց բազմության միջով մոտեցավ Փաշինյանին և սկսեց զրուցել նրա հետ: Նիկոլ Փաշինյանն Արմեն Սարգսյանին ասում էր, որ ոստիկանության պարտականությունն է աջակցել: Նիկոլ Փաշինյանի ձեռքում թղթեր կային, որոնք նա ցույց տալով նախագահին, ինչ-որ բան էր բացատրում:

ՀՀ նախագահը, պատասխանելով լրագրողների հարցին, թե արդյոք բանակցություններ կլինեն, պատասխանեց. «Հուսով եմ»: Սարգսյանը լրագրողներին խոստացավ նրանց հրավիրել իր մոտ:

Զրույցի մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս