Ընդհանուր ձերբակալվածները կոնկրետ ձերբակալման պահելու վայրի հետ չունեին որեւէ գանգատ, միայն բողոքում էին ապօրինի բերման ենթարկելու եւ տվյալ պահին անազատության մեջ գտնվելու հանգամանքից: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության ձերբակալված անձանց պահելու վայրերում վերահսկողություն անցկացնող դիտորդական խումբը:
«Դիտորդական խումբը օգտագործելով իր լիազորությունները ապրիլի 14-ից պարբերաբար այցելություններ է կատարում Երեւան քաղաքի վարչության Երեւանի ՁՊՎ: Ապրիլի 17-ի դրությամբ արդեն կային առաջին ձերբակալավածները: Սույն թվականի ապրիլի 21-ին ժամը 21.00-ի դրությամբ ձերբակալվածները տասնհինգ անձիք էին: Դիտորդական խումբը անցած յոթ օրերի ընթացքում հանդիպել է բոլոր ձերբակալվածների հետ:
Ընդհանուր ձերբակալվածները կոնկրետ ձերբակալման պահելու վայրի հետ չունեին որեւէ գանգատ, միայն բողոքում էին ապօրինի բերման ենթարկելու եւ տվյալ պահին անազատության մեջ գտնվելու հանգամանքից: Բոլոր տասնհինգ ձերբակալվածներից յոթ անձանց հետագա կարգավիճակը որոշված չէր եւ գտնվում էին ՁՊՎ-ում: Մեկ անձ ազատ էր արձակվել, իսկ յոթ անձիք կալանավորվել եւ տեղափոխվել էին ՀՀ ԱՆ ՔԿ հիմնակներ»,-ասվում էր հղորդագրությունում: