![](https://armlur.am/wp-content/uploads/2018/04/31124371_1786390664781050_5575583130414219264_n.jpg)
Սուրբ Սարգիս եկեղեցու քահանա Տեր Եսային այս պահին ցուցարարների մեջ է: Նա խաղաղության կոչ է անում ներկաներին: Հիշեցնենք, որ արդեն մեկ ժամից ավելի է՝ ինչ Երևանում լարված իրավիճակ է: Նա նշեց, թե եկեղեցում պատարագ է մատուցվել ցույցի մասնակիցների համար և իրենք եկել են խաղաղության համար: