Համաձայն օրենքի` պետք է լինի Ազգային ժողովի համաձայնությունը, որպեսզի այս պահին ձերբակալված պատգամավորներ Նիկոլ Փաշինյանի, Սասուն Միքայելյանի եւ Արարատ Միրզոյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսվի: Եթե այս հարցով խորհրդարանում քննարկում լինի եւ քվեարկության հարց դրվի, ինչպես կքվեարկի ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը:
«Իմ ձեռքով դեռ ոչ ոք բանտ չի գնացել»,-Armlur.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց պատգամավորը: Ճշտմանը, թե չի քվեարկի, Ղուկասյանն ասաց. «Այդպիսի դեպք չի եղել, որ հանկարծակի մեկին ցանկանան կալանավորել, բանտ տանել եւ ես կողմ լինեմ: Դա կլինի ընդդիմություն, թե դիմություն: Այդպիսի բան ես երբեք չեմ արել ու չեմ անի»: