
Մի քանի հազար ցուցարարներ այս պահին գտնվում են Շենգավիթ վարչական շրջանում` ոստիկանության Շենգավիթի բաժնի դիմաց: Նրանք ենթադրում են, որ ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանն, ում առավոտյան բերման էին ենթարկել, գտնվում է հենց այնտեղ:
ArmLur.am-ի թղթակիցը դեպքի վայրից հայտնում է, որ այս րոպեներին ոստիկանության Շենգավիթի բաժնի մոտ են ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը, որոնք ցանկանում են մուտք գործել բաժին` հասկանալու համար` գործընկերներն այնտեղ են, թե ոչ: Սակայն, ոստիկանները նրանց թույլ չեն տալիս մտնել այնտեղ: