Դերասան Մկրտիչ Արզումանյանն հրաժարվում է վաստակավոր արտիստի կոչումից.
«Անընդունելի եմ համարում ուժի կիրառումը անզեն ու խաղաղ ժողովրդի նկատմամբ։ Դատապարտում եմ իշխանության բռնի գործողությունները հայրենակիցներիս հանդեպ։ Հրաժարվում եմ այս կոչումից»,-սոցցանցի իր էջում գրում է դերասանը:
Ավելի վաղ երգչուհի Էռնա Յուզբաշյանը նույնպես հայտարարել էր, որ հրաժարվում է վաստակավոր արտիստի կոչումից: