
«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը սոցցանի իր էջում գրում է.
«Իրադրության հետագա սրումը բացառելու, անդառնալի կորուստներից խուսափելու, քաղաքական հարցերին բացառապես քաղաքական լուծումներ տալու համար՝ Հայաստանի իշխանություններին կոչ եմ անում .
Անհապաղ ազատ արձակել շարժման առաջնորդներին` Նիկոլ փաշինյանին, Սասուն Միքայելյանին, Արարատ Միրզոյանին և այլոց, վերսկսել ընդհատված երկխոսությունը` իրավիճակից ելքեր գտնելու համար, բացառել բոլոր տեսակի բռնությունները, ոստիկանական ուժերի բռնի գործողությունները խաղաղ ցուցարարերի հանդեպ»: