ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սպիտակում լարված իրավիճակ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր կեսօրին «Քայլ արա» նախաձեռնության կողմնակիցները հավաքվել էին Սպիտակ քաղաքի հրապարակում: Նրանք ցանկանում էին քայլերթ անցկացնել կենտրոնական փողոցով, ինչին խոչընդոտում էին ոստիկանները` հորդորելով, որ մայթով անցկացնեն իրենց ակցիան:
Այստեղ էր նաև ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արամ Ղազարյանը: Այս ընթացքում ոստիկանները բռնություն են գործադրել քաղաքացի ցուցարար Նորիկ Քերոբյանի նկատմամբ: Վերջինիս պատմելով` իրեն ուժով հանել են մեքենայից, որին միջամտել են ցուցարարները: Ապա տարել են նրա ավտոմեքենան` պատճաբանելով, որ խանգարում է երթևեկությանը:Ոստիկանապետը խոստացել է, որ 5-10 րոպեի ընթացքում կբերեն, բայց կես ժամից ավելի քաղաքացին սպասում է իր մեքենային:

Սպիտակի հրապարկում ոստիկանները նախ պատ էին կազմել` արգելով քայլերթ անցկացնել, բայց որոշ ժամանակ անց ցուցարարներին հաջողվեց ճեղքել ոստիկանական պատնեշն ու շարժվել դեպի միջպետական ճանապարհ: Նրանք փակել են այն` կաթվածահար անելով երթևեկությունը: Ժամանակ առ ժամանակ մի խումբ տղամարդիկ ու ոստիկանները բախումներ են ունենում: Թեև սկզբում իրավիճակը մեղմելու համար ասվեց, որ ճանապարհը կփակվի 10 րոպե, բայց դիմադրելով ոստիկաններին` ցուցարարները շարունակում են իրենց բողոքի ակցիան:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

Մարջան Չոբանյան




Լրահոս