
Հանրահավաքների ընթացքում տուժածների մի մասը բժշկական անհրաժեշտ օգնություն ստանալուց հետո դուրս է գրվել։
Ապրիլի 22-ին, ժամը 19։00-ի դրությամբ«Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում,«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» և «Էրեբունի» բժշկական կենտրոններումբուժում է ստանում 4 տուժած, որից 1–ն է ընդունվել այսօր։
Բոլոր տուժածներն անցել են անհրաժեշտ հետազոտություններ և ստանում են համապատասխան բուժում։ Երկուսի առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար, մյուս 2-ինը՝ միջին ծանրության: