Ազգային անվտանգության նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանը դիմում է Սերժ Սարգսյանին: Նա հորդորում է` քանի դեռ ուշ չէ, ազատ արձակել պատգամավորներ Նիկոլ Փաշինյանին և Սասուն Միքայելյանին. «Նրանց տանելուց հետո մարդկանց թիվը քառապատկվեց: Եթե երկու հոգու էլ ձերբակալեք, պատկերացնո՞ւմ եք` ինչ կլինի»,- շարունակեց Եղիազարյանը:
Վերջինս նաև հիշեց Փաշինյան-Սարգսյան հանդիպումը, որի ժամանակ Սերժ Սարգսյանը, խոսելով Մարտի 1-ի դեպքերի մասին, ասել էր, թե ուզում եք դեպքերը կրկնվե՞ն:
Եղիազարյանը նկատեց` Սերժ Սարգսյանն ընդունո՞ւմ է, որ ինքն է եղել ողբերգական դեպքերի կազմակերպիչը:
Անդրադառնալով իրավապահների գործողություններին` Գուրգեն Եղիազարյանն արձագանքեց, որ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի գտնվելու վայրը մինչև վերջերս պաշտոնապես չհայտնելը մեր իրականությունում համատարած օրինախախտման վառ դրսևորումներից մեկն է:
Ամբողջական հարցազրույցը դիտեք ArmLur.am-ի տեսանյութում:
Տաթև Հարությունյան, Հովսեփ Հովսեփյան