Ոստիկանությունը զգուշացնում է վարորդներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 24-ին Մեծ եղեռնի սրբադասված նահատակների հիշատակին նվիրված համապետական միջոցառումների անցկացման անվտանգության ապահովման նկատառումներից ելնելով՝ ՀՀ ոստիկանությունը հորդորում է երթևեկության բոլոր մասնակիցներին խստագույնս պահպանել երթևեկության կանոնները, տրանսպորտային միջոցները շահագործելիս չխախտել օրենսդրության պահանջները, բացառել վերջին մի քանի օրերում տարածում ստացած առանց հաշվառման համարանիշների, ավտոմոբիլների խցիկներից կախված վիճակում վարելու, ինչպես նաև անհարկի ձայնային ազդանշաններ տալու դեպքերը:

Ոստիկանությունը զգուշացնում է, որ բոլոր իրավախախտ վարորդները կենթարկվեն օրենքով սահմանված պատասխանատվության:




Լրահոս