Կալանավորվածներ Լեւոն Բարսեղյանն ու Տիգրան Մազմանյանն ազատ են արձակվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի ղեկավար, «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ Լևոն Բարսեղյանն իր սոցցանցի էջում գրել է, որ դուրս է եկել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից.

«Ես ելա Նուբարաշենից։) տարոսը մյուսներին»,-գրել է նա:

Բացի այդ, ազատ է արձակվել նաեւ ակտիվիստ Տիգրան Մազմանյանը, որին կալանավորել էին Հանրային ռադիո մուտք գործելու գործով: Նրա փաստաբան Արա Ղարագյոզյանը նշել է, որ Տիգրան Մազմանյանի խափանման միջոցը փոխվել է:

Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 23-ին, Ավան և Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանը նրան երկու ամսով կալանավորելու որոշում էր կայացրել։ Լեւոն Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին (Զանգվածային անկարգություններ կազմակերպելը) եւ 225,1-րդ հոդվածի 1-ին (Օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքը դիտավորությամբ կազմակերպելը և անցկացնելը) եւ 2-րդ (Հավաքը դադարեցնելու վերաբերյալ ոստիկանության ներկայացուցչի օրինական որոշմանը չենթարկվելուն ուղղված կոչերը) մասերով:




Լրահոս