
Հայաստանում բողոքի ակցիաները, ապա նաև Սերժ Սարգսյանի հրաժարականը առաջ են բերել հայկական արմատներ ունեցող հայտնի անձանց արձագանքը ողջ աշխարհում: Քիմ Քարդաշյանն իր Instagram-ում լուսանկար է հրապարակել և գրառում արել:
«Ոգևորիչ է տեսնել բոլոր հայերին միավորված բողոքի խաղաղ ակցիաներում: Սա Հայաստանի համար պատմական օր է: Օգտագործում եմ այս լուսանկարը, քանի որ երբ Հայաստանում էի, այս կինը հուզեց իմ սիրտը, նան ինձ համար ուժեղ հայերի սիրտն է ներկայացնում»,-գրել է Քարդաշյանը: