![](https://armlur.am/wp-content/uploads/2018/04/04C7D789-8CCC-49B8-9D0F-68A2A99D02D1_w1023_r1_s.jpg)
Կրեմլը հայտարարում է, թե գոհ է, որ Հայաստանում ստեղծված իրավիճակը չի գնում ապակայունացման ճանապարհով, և հույս է հայտնում, որ կայունությունը կպահպանվի և քաղաքական փոխհամաձայնություն կհաստատվի:
«Այն, ինչ կատարվում է Երևանում, մեր հայ բարեկամների, դաշնակիցների ներքին գործն է», – հայտարարել է այսօր Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Մենք հույս ունենք, որ Հայաստանում կպահպանվի կարգուկանոնը, կայունությունը, և ամենամոտ ժամանակում ի հայտ կգան հայ ժողովրդին ներկայացնող ուժերի փոխհամաձայնությամբ որոշված քաղաքական կոնֆիգուրացիայի ուրվագծերը», – ասել է Վլադիմիր Պուտինի խոսնակը: