«Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը չափազանց դժգոհ է եղել Ա Սերիայի հերթական տուրում «Նապոլիից» կրած տնային պարտությունից հետո (0:1):
Ինչպես հայտնում է «Calciomercato»-ն, խաղից հետո Բուֆոնը հանդերձարանում արտահայտել է իր զայրութն ու թիմակիցներին մեղադրել ցուցադրած թույլ խաղի համար:
Նշվում է, որ 40-ամյա ֆուտբոլիստի խոսքերին հանդերձարանում արձագանքել է միայն պաշտպան Մեհդի Բենատիան:
Հիշեցնենք` այս հաղթանակի շնորհիվ «Նապոլին» առաջար «Յուվենտուսի» հետ միավորների տարբերությունը հասցրել է 1-ի: