ՆՈՐ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանական զինված ուժերի տեղաշարժն առաջնագծում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հրապարակել է ապրիլի 24-ի առավոտյան Արցախի և Ադրբեջանի զորքերի շփման գծի առաջնագծում ադրբեջանական զինված ուժերի տեղաշարժերի մասին։

Նախարարությունը շփման գծում հակառակորդի կենդանի ուժի և զինտեխնիկայի տեղաշարժերին ու կուտակումների մասին տեսանյութ էր հրապարակել նաև ապրիլի 22-ին, ինչպես նաև անդրադարձել Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությանը՝ նշելով, որ առաջնագծում տիրող լարված իրադրության մասին ապրիլի 21-ին ԱՀ ՊՆ տարածած տեղեկատվությունը կեղծ և զանգվածային հուզումներից հանրության ուշադրությունը շեղող որակելու Ադրբեջանի ՊՆ գործելաոճը լիովին սպասելի էր ու ամբողջովին տեղավորվում է Բաքվի ռազմաքաղաքական ղեկավարության որդեգրած մարտավարության մեջ:




Լրահոս