
Ասպիրինի առանձնահատկությունների մասին շատ է խոսվել, սակայն քչերը գիտեն այն մասին, որ ասպիրինը հրաշալի միջոց է նաև մազերը խնամելու համար։ Steptohealth.ru-ն գրում է, որ ասպիրինը լավացնում է մազերի վիճակը, խթանում դրանց աճը։ Արտաքին օգտագործման դեպքում ասպիրինը մաքրում է մազերը, վերացնում սնկերը, որոնք առաջացնում են մաշկի չորություն և թեփ։
Ասպիրինով մազերի խնամքի միջոց պատրաստելու համար հարկավոր է.
3 պարկուճ ասպիրին
3 գդալ շամպուն (30 գրամ)։
Ասպիրինը մանրացրեք այնպես, որ փոշու վերածվի։ Ավելացրեք 3 գդալ սովորական շամպուն, լավ խառնեք, մինչև ստանաք միասեռ զանգված։ Թրջեք մազերը, քսեք սա գլխին։ Թողեք 5 րոպե, լվացեք շամպունով։ Ցանկության դեպքում կարող եք նաև կոնդիցիոներ պատրաստել: