
Ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան պարտվել է ֆրանսիացի Կարոլին Գարսիային Շտուտգարտի մրցաշարի առաջին փուլում:
Հանդիպումն ավարտվել է 6:3, 6:7 (8), 4:6 հաշվով: Խաղը տևել է 2 ժամ 44 րոպե: Շարապովան 17 էյս է կատարել, 4 անգամ կրկնակի սխալ թույլ տվել և մրցակցին է զիջել իր երկու մատուցումները: Շարապովան պարտվում է 4-րդ խաղն անընդմեջ` կրկնելով անձնական հակառեկորդը: