
Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի և Ելք-ի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի միջև նախատեսված վաղվա հանդիպումը տեղի չի ունենա:
Այս մասին ArmLur.am-ին հայտնեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ Տիգրան Ավինյանը:
Վերջինս հրաժարվեց այլ մանրամասներ ներկայացնել` նշելով միայն, որ բանակցությունները կարող են տեղի ունենալ միայն այն կետերի շուրջ, որոնք հայտարարվել էին. իշխանության խաղաղ փոխանցման օրակարգը, ԱԺ արտահերթ ընտրությունները:
Մենք կփորձենք մեկնաբանություններ ստանալ նաև ՀՀԿ-ից: