Վերջին իրադարձություններից հետո ինչ կոռուպցիոն սկանդալների բացահայտում է սպասվում. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Շատերը համոզված են, որ ներքաղաքական վերջին զարգացումները անխուսափելիորեն բերելու են մի շարք կոռուպցիոն սկանդալների բացահայտման, մասնավորապես լուրջ փաստեր կարող են ի հայտ գալ Երեւանի քաղաքապետարանի գործունեության հետ կապված։ Ինչպես հայտնի է` ԱԺ պատգամավոր Լենա Նազարյանն ու Երեւանի ավագանու անդամ Արայիկ Հարությունյանը հայտարարել էին, որ դիմելու են դատարան` Երեւանի քաղաքապետարանի ստեղծած «Երեւան» հիմնադրամի միջոցները հրապարակայնացնելու պահանջով:

Բանն այն է, որ այս հիմնադրամի միջոցով պարզապես օրինականացվում է կաշառքը, երբ քաղաքացին կազմակերպությանը նվիրատվության անվան տակ գումար է վճարում՝ քաղաքապետարանում իր հարցի դրական լուծման համար։ Հենց դրա համար էլ քաղաքապետարանն ատամներով պահում է այս կառույցի ֆինանսական շարժի մասին տեղեկությունները, քանի որ դրանք բացահայտելու դեպքում հնարավոր է` աներեւակայելի փաստեր ի հայտ գան։ Նշենք, որ այս հիմնադրամի տարեկան մուտքերը եւ ծախսերը 1,5- 2 մլրդ դրամի են հասնում։

Ավելի մանրամասն`«Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս