Ինչպես հայտնի է` այսօր ժամը 11:00-ին նախատեսված է հանրահավաք: Երեկ երեկոյան ՀՀ ԱԺ «ԵԼՔ» խմբակցության ղեկավար, «Իմ քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը բոլորին հրավիրեց Հանրապետության հրապարակ` վճռական հանրահավաքի:
Եվ ահա, մինչ ՀՀ հազարավոր քաղաքացիներ այսօր Երևանի և մի քանի այլ շրջանների փողոցներ են փակում, ՀՀ ոստիկանությունն էլ իր հերթին է հատուկ տեխնիկա կենտրոնացնում Հանրապետության հրապարակին կից տարածքում, մասնավորապես, Մելիք-Ադամյան փողոցում` ՀՀԿ գրասենյակի մոտ: