ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ. Ժողովրդի ընտրյալը տենց չի ընտրվում. Կարեն Կարապետյանը ասուլիս է տալիս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազատություն ռադոկայանը ներկայացնում է վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանի ասուլիսը:

Կարեն Կարապետյանը, մասնավորապես, նշել է, որ քաղաքական ուժերը պետք է նստեն, պայմանավորվեն, և մեկը մյուսին չճնշեն:

«Ես չգիտեմ որևէ երկիր, որտեղ ժողովրդի ընտրած թեկնածուն այդպես է ընտրվում»,- ասեց է վարչապետի պաշտոնակատարը` նկատի ունենալով Հանրապետության հրապարակում հավաքված ժողովրդի բացականչություններն այն մասին, որ վարչապետի իրենց թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է:

«Դրա համար գոյություն ունեն ընտրություններ: Այնտեղ կան մեր քաղաքացիները, որոնք դժգոհ են: Բայց ո՞նց չափենք. էդ քաղաքացիներն ուզում են Նիկոլ Փաշինյանին: Մեկ այլ քաղաքացիներ ուզում են մեկ այլ թեկնածուի: Եվ ինչպե՞ս մենք վարվենք, ո՞րն է հայտանիշը: Դուք գիտե՞ք որևիցե երկիր, որտեղ այդպես է ընտրվում ժողովրդի ընտրյալը: Այդ իսկ պատճառով, առաջարկում ենք` եկեք անենք արտահերթ ընտրություններ, և եթե նա է ժողովրդի ընտրյալը, թող լինի»,- շարունակել է Կարապետյանը:




Լրահոս