«Լիվերպուլ»-ը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում խոշոր հաշվով հաղթեց «Ռոմա»-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղում «Լիվերպուլ»-ը սեփական հարկի տակ հաղթեց «Ռոմա»-ին 5:2 հաշվով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ առաջին կեսի վերջնամասում «Լիվերպուլ»-ը մեծացրեց ճնշումը մրցակցի դարպասին: Իսկ արդեն խաղի 36-րդ րոպեին հեռահար, շեշտակի հարվածով Մուհամեd Սալահը գրավեց «Ռոմա»-ի դարպասը՝ առաջ մղելով անգլիական ակումբին: Սալահը կարողացավ օգտագործել իր հաջորդ հնարավորությունը ևս: Առաջին կեսի վերջում Սալահը կարողացավ դիպուկ հարվածով կրկնապատկեl հաշվի տարբերությունը՝ դառնալով արդեն դուբլի հեղինակ:

Երկրորդ կեսում «Լիվերպուլ»-ին հաջողվեց երեք գնդակ էլ ուղարկել իտալական ակումբի դարպասը: Դուբլի հեղինակ դարձավ Ֆիրմինյոն և մեկ անգամ էլ աչքի ընկավ Մանեն: «Ռոմա»-ի կազմում նախ աչքի ընկավ Ջեկոն, այնուհետ Պերոտին: Ի վերջո «Լիվերպուլ»-ը հաղթեց 5:2 հաշվով:

Այս թիմերի պատասխան հանդիպումը կկայանա մեկ շաբաթ անց:




Լրահոս