Սերժ Սարգսյանի հրաժարականն օգտագործելով` փորձում են պահպանել ՀՀԿ քրեաօլիգարխիկ իշխանությունը. կոչ բոլոր ազատամարտիկներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իշխանությունների վերջին օրվա վարքագիծը մեզ մոտ լուրջ մտավախություն է առաջացրել, որ փորձ է արվում համաժողովրդական շարժման հաղթանակը բռնի ուժային միջոցներով ի չիք դարձնելու և Սերժ Սարգսյանի հրաժարականն օգտագործելու Հանրապետական կուսակցության քրեաօլիգարխիկ իշխանությունը պահպանելու համար: Ուստի Ազատամարտիկների դաշինքը կոչ է անում

ԲՈԼՈՐ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻՆ

Մեկ մարդու պես ինչպես միշտ, այնպես էլ այս ճակատագրական պահին կանգնել ժողովրդի կողքին

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Չգնալ արկածախնդրության և գործընթացները չտանել բախումների և ուժային հանգուցալուծման: Հակառակ պարագայում զարգացումների ողջ պատասխանատվությունը մնալու է գործող իշխանության և Հարապետական կուսակցության վրա:

Ազատամարտիկների դաշինք




Լրահոս