ArmLur.am-ի հավաստի աղբյուրները փոխանցում են, որ Արաբկիրում իրավիճաը լարվում է: Պատճառը ցուցարարների շարքերում հայտնված սադրիչներն են:
Մեր աղբյուրների փոխանցմամբ` Արաբկիր վարչական շրջանի նախկին ղեկավար, Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության բաժնի պետ Հրայր Անտոնյանը համայնքի պատգամավորների հետ սադրիչների խումբ է ստեղծել, ապա ծրագրավորում և նրանց ուղարկում է` ներկա գտնվելու ցույցերին:
Ցուցարարներից շատերը նկատել են, որ սադրիչներից շատերը ալկոհոլի ազդեցության տակ են լինում և նրանց կառավարել կամ ցույցից հեռացնել չի լինում: Այս պահին ցուցարարները փակել են Քոչար-Կոմիտաս փողոցների խաչմերուկը, որտեղ վիճաբանություն է հասունացել, որը սպառնում է վերածվել կռվի:
Իհարկե, դժվար է ասել` նրանց ևս ՀՀԿ Արաբկիրի կառույցի ղեկավար Հրայր Անտոնյանն է ուղարկել, թե ոչ, սակայն պաստն այն է, որ այստեղ սադրիչները կռիվ են հրահրում: