Դաշնակցական պատգամավորը միացել է շարժմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ռեյտինգայինով անցած պատգամավոր Սուրեն Մանուկյանը տարանջատվելով Դաշնակցությունից հայտարարություն է տարածել․ «Ես՝ Սուրեն Մանուկյանս, 2018թ ապրիլի 22-26 եղել եմ գործուղման Բաթումիում, մասնակցում եմ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովին, բայց ուշադիր հետևում եմ Հայաստանում կատարվող իրադարձություններին և իմ համերաշխությունն եմ հայտնում ժողովրդական հեղափոխությանն ու նրա առաջնորդ Նիկոլ Փաշինյանին:

Ես միշտ հավատարիմ եմ եղել իմ ընտրողների՝ Տավուշի տարածաշրջանի ժողովրդի ձայնին, լինելով նրանց ընկերը: Այս ամենը նկատի ունենալով և իմ ընտրողների պահանջին արձագանքելով այս վճռորոշ պահին միանում եմ համաժողովրդական շարժմանը: Սա իմ անձնական որոշումն է»։




Լրահոս