ՀՅԴ-ն առաջինը ողջունեց Սարգսյանի հրաժարականը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այն բանից հետո, երբ 2016թ. փետրվարին ՀՅԴ-ն հայտարարեց ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու մասին, ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանն ասել էր. «Դաշնակցության առաջին կոալիցիան եղել է երիտթուրքերի հետ, բոլորս գիտենք, թե մեր ժողովրդի գլխին ինչ եկավ, եւ ի վերջո՝ երիտթուրքերը հեռացվեցին իշխանությունից, ՀՅԴ-ի մյուս կոալիցիան եղել է նացիստական ուժերի հետ, եւ այդ ուժերն էլ իշխանությունից հեռացվեցին, հիմա միգուցե՝ ՀՀԿ-ից ազատվելու հնարավորությունը Դաշնակցության հետ կոալիցիա՞ն է»։

Այս օրերին, փաստորեն, ականատես եղանք հետեւյալ իրավիճակին. Սերժ Սարգսյանի հրաժարականից առաջ ընդդիմության հետ երկխոսության առաջին կոչը հնչեցրեց ՀՅԴ-ն, եւ հիմա ՀՅԴ-ականներն առաջինն են ողջունում Սերժ Սարգսյանի հրաժարականը` բողոքի ցույցերն էլ անվանելով երիտասարդության զարթոնք։

Հ. Գ. ՀՅԴ-ն այսօր հայտարարեց ՀՀԿ-ի հետ կոալիցիայից դուրս գալու մասին:




Լրահոս