ՀՀԿ-ականները կրկին Ազգային ժողովում են. սպասում են Կարեն Կարապետյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է` այսօր Հայաստանի հանրապետական կուսակցությունը ՀՀ ազգային ժողովում խմբակցության նիստ է անցկացրել, որի ընթացքում որոշում է կայացվել ներկայացնել վարչապետի իրենց թեկնածուին:

ArmLur.am-ի թղթակիցը հայտնում է, որ քիչ առաջ ՀՀԿ-ականները կրկին Ազգային ժողով են գնացել և սպասում են վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանին:

Ըստ երևույթին` նրանք փորձում են հասկանալ` ինչ են անելու, որն է լինելու նրանց քայլը այս պայմաններում, իսկ Կարեն Կարապետյանն ուշանում է:




Լրահոս