Ինչպես հայտնի է` «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը հայտնեց, որ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը հրաժարական է ներկայացրել:
Կառավարության լրատվական ծառայությունից հերքեցին լուրերը` նշելով, որ նա շարունակում է իրականացրել վարչապետի պաշտոնակատարի իր լիազորությունները:
Մինչ իրարամերժ տեղեկություններ են տարածվում, ArmLur.am-ի թղթակիցը Ազգային ժողովում ՀՀԿ խմբակցության անդամներից փորձեց հասկանալ` ինչ է կատարվում:
Սակայն այստեղ իրավիճակն այնքան էլ հուսադրող չէր: Սամվել Նիկոյանը, ով ի պաշտոնե պարտավոր է տեղյակ լինել, քանի որ նա գործադիրի անդամ է, նշեց, որ նման բան չկա: Նույն պատասխանն է ստացվել նաև Ռուստամ Մախմուդյանից ու Նաիրի Սահակյանից: