ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Կարապետյանը նույնպես միացավ ժողովրդին, իր ընտրողներին տրված խոստմանը համաձայն:
«Սիրելի հայրենակիցներ…Իմ ընտրողներին տրված խոստմանը համաձայն: Ես միանում եմ իմ ժողովրդին:
Սա իմ որոշումն է: Հորդորում եմ ցուցաբերել առավելագույն զսպվածություն, չտրվել սադրանքներին: Թող հաղթի ժողովրդի կամքը»,- գրված է պատգամավորի սոցցանցի իր էջում:
Հիշեցնենք, որ այսօր շարժմանը միացել էր նաեւ Դաշնակցական պատգամավոր Սուրեն Մանուկյանը: