«Ժառանգությունը» արձագանքել է նախագահ Արմեն Սարգսյանի հրավերին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժառանգություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել, նշելով, որ կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի կողմից հրավեր է ստացել՝ երկրում տիրող ներքաղաքական իրավիճակը քննարկելու համար:

«Շնորհակալությամբ ընդունելով հրավերը՝ մենք կարծում ենք, որ քննարկում կարելի էր իրականացնել, եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացիները և սփյուռքահայ մեր հայրենակիցները կողմնորոշված չլինեին իրենց կարծիքի մեջ, սակայն նրանք վաղուց ունեն իրենց համոզմունքը՝ ազգային համաձայնության ժամանակավոր կառավարություն և արտահերթ խորհրդարանական ընտրություններ, իսկ այդ օրակարգի շուրջ կարող է բանակցել հրապարակում կանգնած ժողովրդի կողմից լիազորված ներկայացուցիչը», ֊ ասված է այս առնչությամբ «Ժառանգության» տարածած հաղորդագրությունում։

«Ժառանգություն» կուսակցությունը՝ «ի սկզբանե լինելով ժողովրդական շարժման ակունքներում, այսօր էլ շարունակում է մեր քաղաքացիների ու հայրենակիցների հետ պայքարել հանուն Հայաստանի քաղաքացու և հայ ժողովրդի», հայտարարել է ընդդիմադիր կուսակցությունը ու ընդգծել. ֊ «Մենք մերժում ենք «Հայաստանի Հանրապետական» կուսակցության իշխանության մնալու ցանկացած փորձ»։




Լրահոս