Կառավարության պաշտոնական կայքը կեղծել է ԱՄՆ դեսպանի խոսքերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանը հանդիպել էր Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ ՄԻլսի հիետ, որից հետո կառավարոթւյան կայքում հայտարարություն էր առկա, որում ասվում էր. «Ես հասկանում եմ, որ այս ցույցերը, քաղաքացիական անհնազանդության գործողությունները հանդիսանում են օրենքի խախտում, և կառավարությունը պարտավոր է ապահովել հասարակական կարգն ու անվտանգությունը հնարավորինս լավ: Ես վստահ եմ, որ ժողովրդավարության կամ ժողովրդավարության ամրապնդման ճանապարհը նա չէ, որ վարչապետի թեկնածուն ընտրվում է փողոցում՝ ցույցի ժամանակ»։

Նշենք, սակայն, որ այս տեքստը քիչ առաջ ջնջվել է կառավարության պաշտոնական կայքից։ Իսկ փոխարենը տեղադրվել է նոր տեքստ, որտեղ արդեն նշված է.«Դեսպան Միլսը կրկին անգամ վերահաստատել է ԱՄՆ կառավարության դիրքորոշումը և շեշտել, որ բոլոր գործընթացները պետք է տեղի ունենան Սահմանադրության համաձայն: Նա ավելացրել է, որ քաղաքական իրավիճակի կարգավորման համար երկխոսությունն այլընտրանք չունի»:




Լրահոս