ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Երեւանի Բաղրամյան պողոտայում

Մինչ Սերժ Սարգսյանը վարչապետի պաշտոնում կվերադառնա Բաղրամյան 26, նրան երեկ ահա նման անակնկալ նվեր էր սպասում: Միայն թե ոստիկանները արագ լիկվիդացրին այդ նվերը:

 

 

ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ` ո՞ր դեպքերում կարելի է ուսումնական հաստատությունից սովորողին ազատել կամ տեղափոխել: Ի՞նչն է հիմք հանդիսանում սովորողին ազատել ուսհաստատությունից։

Լուսին Կիրակոսյան (39 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հարցին ի պատասխան` հայտնում ենք, որ հանրակրթական դպրոցից սովորողին այլ հանրակրթական դպրոց տեղափոխելը եւ (կամ) ազատելը կատարվում են ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կողմից սահմանված կարգով` հետեւյալ դեպքերում՝
1) ծնողի դիմումի հիման վրա.
2) դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռի հիման վրա:

ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ պաշտոնական տվյալների համաձայն` 2001-2016 թվականներին Հայաստանում աշակերտների թիվը պակասել է 200.000-ով կամ 35%-ով: Եթե 2001-ին աշակերտների թիվը կազմում էր 564.000, ապա 2016-ին այդ թիվը նվազել է 364.000-ի: 2000/2001 ուսումնական տարում Հայաստանում գործել է 1407 դպրոց, իսկ 2015/2016-ին՝ 1438 դպրոց։

 

 

ՀԱՐՑ. Եթե անձը ցանկանում է փոխել կենսաթոշակի տեսակը, ապա նա ի՞նչ պետք է անի։ Ընդհանրապես ի՞նչ կարգով է փոփոխվում կենսաթոշակի տեսակը։

Ալիսա Դարբինյան (63 տարեկան, պատմաբան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ա. Դարբինյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը, մինչեւ կենսաթոշակառուի տարիքային կենսաթոշակի իրավունք ձեռք բերելը, նրա ցանկությամբ փոխում է կենսաթոշակի տեսակը:
Նշենք, որ տարիքային կենաթոշակի իրավունք ձեռք բերելու դեպքում արտոնյալ պայմաններով, երկարամյա ծառայության կամ մասնակի կենսաթոշակի փոխարեն, անկախ կենսաթոշակառուի դիմումից, նշանակվում է տարիքային կենսաթոշակ, իսկ հաշմանդամության կենսաթոշակ կամ կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստանալու կամ այդ իրավունքը ձեռք բերելու դեպքում կենսաթոշակի տեսակը փոխվում է` կենսաթոշակառուի գրավոր դիմումի համաձայն:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ կենսաթոշակ նշանակելու դիմումն անհրաժեշտ բոլոր փաստաթղթերով ընդունելուց հետո` տասը աշխատանքային օրվա ընթացքում, կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը դրանք քննարկում է եւ կայացնում կենսաթոշակ նշանակելու կամ կենսաթոշակ նշանակելը մերժելու որոշում: Կենսաթոշակ նշանակելու որոշում կայացնելու դեպքում կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը կազմում է կենսաթոշակի էլեկտրոնային գործ: Իսկ կենսաթոշակ նշանակելը մերժելու որոշում կայացնելու դեպքում տվյալ ստորաբաժանումը հինգ աշխատանքային օրվա ընթացքում գրավոր ծանուցում է դիմողին` նշելով մերժելու պատճառը։
Հավելենք, որ կենսաթոշակի տեսակը փոխվում է կենսաթոշակի տեսակ փոխելու հանգամանքներ առաջանալու ամսին հաջորդող ամսվա 1-ից։




Լրահոս