
ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Արմեն Գևորգյանն ապրիլի 26-ի առավոտյան մեկնել է Մոսկվա` աշխատանքային քննարկումներ ունենալու նպատակով: Քննարկումներն ավարտելուց հետո նա երեկոյան կվերադառնա Երևան:
ՀՀ կառավարությունից ArmLur.am-ը տեղեկացավ, որ Արմեն Գևորգյանը շարունակում է իրականացնել ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատարի
պարտականությունները:
ՀՀ նախագահի 2018թ. ապրիլի 25-ի հրամանագրով ուժը կորցրած է ճանաչվել 2018 թվականի ապրիլի 18-ի ՆՀ-265- Ա հրամանագրի 2-րդ կետը, որով Վարդան Մակարյանը նշանակել է Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար: