
Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը հայտնել է, որ նախագահ Արմեն Սարգսյանը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Էմիլ Բաբայանի թեկնածությունը:
Դատավորի ընտրության հարցը կքննարկվի մայիսի 2-ին գումարվող Ազգային ժողովի նիստում:
Հիշեցնենք` Բաբայանը գլխավոր դատախազի տեղակալն էր: