
Օրվա առաջին կեսին հատկապես հանրային տրանսպորտում հանդուրժողականության առանձնահատուկ դրսեւորումների կարելի է հանդիպել: Մի շարք երթուղայինի վարորդներ` տեսնելով, որ քաղաքացիները շտապում են Հանրապետության հարպարակ՝ մասնակցելու ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հանրահավաքին, խիստ ոգեւորվել էին եւ քաղաքացիներին հորդորում էին չվճարել ուղեվարձը:
Սակայն քաղաքացիները, ընդհակառակը, ստիպողաբար վարորդին էին տալիս գումարը` ասելով, որ նա էլ ընտանիք է պահում եւ կարող է գծատերերի հետ խնդիրներ ունենալ: